Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մկր­տե­ցինք տղեր­քին, որ պաշտ­պա­նեն հայ­րե­նիքն ու հա­վա­տը»

«Մկր­տե­ցինք տղեր­քին, որ պաշտ­պա­նեն հայ­րե­նիքն ու հա­վա­տը»
06.11.2020 | 10:51

«Գնա­ցե՛ք այ­սու­հետև, ա­շա­կերտ դարձ­րեք բո­լոր ազ­գե­րին, նրանց մկր­տեք Հոր, Որ­դու և Սուրբ Հո­գու ա­նու­նով» (Մատթ. 28:19, Մարկ. 16:15-16):


Վար­դա­նանք չեր­կյու­ղե­ցին կյան­քը զո­հե­լու ի­րենց Աստ­ծու հա­մար, քա­նի որ «Աստ­ծու սերն ա­վե­լի մեծ է, քան ա­մեն երկ­րա­վոր մե­ծու­թյուն. և այն այն­պես ա­ներ­կյուղ է դարձ­նում մարդ­կանց, ինչ­պես հրեշ­տակ­նե­րի ան­մար­մին զոր­քե­րը»,- Վար­դա­նանց պատ­մու­թյան մեջ գրել է Ե­ղի­շեն: Աստ­վա­ծա­սի­րու­թյու­նը, ան­շուշտ, ա­վե­լի բարձր է, քան ազ­գա­սի­րու­թյու­նը, բայց ա­ռանց երկ­րոր­դի չկա և ա­ռա­ջի­նը, քան­զի ազ­գա­սի­րու­թյու­նը եղ­բայ­րա­սի­րու­թյուն է, իսկ «նա, ով չի սի­րում իր եղ­բո­րը, ում տես­նում է, ինչ­պե՞ս կա­րող է սի­րել Աստ­ծուն, ՈՒմ չի տես­նում» (Ա Հովհ. Դ 20): «Աստ­ծու սե­րը մենք ճա­նա­չե­ցինք նրա­նով, որ Նա Իր ան­ձը դրեց մեզ հա­մար, և մենք էլ պետք է մեր ան­ձե­րը դնենք մեր եղ­բայր­նե­րի հա­մար» (Ա Հովհ. Գ 17): Տղեր­քը շարք են կանգ­նել: Այս ան­գամ պետք է մկրտ­վեն, հե­տո զենք վերց­նեն ու հա­կա­ռա­կոր­դին հար­ված հասց­նեն՝ հա­յի ան­կա­սե­լի ու­ժով: Հոգևո­րա­կան­նե­րը նույն­պես պատ­րաստ կանգ­նած են՝ Վար­դա­նանց սուրբ պատ­գա­մը հո­գի­նե­րում դրոշ­մած:


Սևակ սար­կա­վագն ա­մեն օր ա­ղոթք­նե­րով է սկ­սում և ա­վար­տում։ Մկր­տու­թյան ժա­մա­նակ էլ նույնն էր, ա­վե­լի խոր­հր­դա­վոր։ «Չնա­յած այս ծանր օ­րե­րին` չպետք է մո­ռա­նանք Աստ­ծո զո­րու­թյան մա­սին։ Մենք մկր­տե­ցինք տղեր­քին, որ պաշտ­պա­նեն հայ­րե­նիքն ու հա­վա­տը։ Մենք քրիս­տո­նյա ենք ու կհաղ­թենք մեր Աստ­ծով ու քաջ տղա­նե­րի շնոր­հիվ»,- ա­սում է Սևակ սար­կա­վա­գը։
Մենք՝ հա­յերս, եղ­բայր­ներ ու քույ­րեր ենք, ծնուն­դով որ­տե­ղից էլ լի­նենք՝ Հա­յաս­տա­նից, Ար­ցա­խից, թե Սփյուռ­քից, մի­մյանց սի­րե­լու և հարկ ե­ղած դեպ­քում մի­մյանց հա­մար մեր կյան­քը տա­լու ա­ռա­քե­լու­թյունն ու­նենք, որ այ­սու­հետ սուրբ ուխ­տի պի­տի վե­րած­վի։


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 2931

Մեկնաբանություններ